Ներքին 4 տարի առաջ - 11:59 10-09-2022

Տավուշի բնակիչը խոստովանել է, որ պատահաբար է կրակել 61-ամյա տղամարդուն, որին հետո նետել էր լիճը

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություն էր ստացվել Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանի կողմից, ով հայտնել էր, որ իրենց բնակավայրում գտնվող լճում մարմնական վնասվածքներով ինքնությունը չպարզված տղամարդու դի կար, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին դուրս բերելու համար ժամանել էին Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը։
Դին դուրս բերելուց հետո, դատաբժիշկը, զննելով, հայտնել էր, որ դիակի վրա կա կրակոցի հետ և մարմնական վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ որպես անհայտ որոնվող, 61-ամյա Վրեժ Պետրոսյանն էր։ Նույն օրը Տավուշի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային քննչական վարչության հետ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Շահնազարյանին։

Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի սկբնամասում գտնվող արքայախնձորի այգում իր մոտ եղած որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ-ի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։

Իսկ հետ դիակը թաքցնելու նպատակով իր կողմից վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով հին պոլիէթիլենով փաթաթել և տեղադրել է բեռնախցիկի մեջ, ապա տեղափոխել Բերքաբեր բնակավայրի տարածքում գտնվող «Ջողազի լիճ», որտեղ էլ ոտքերից բետոնե սյուներ է կապել և նետել լիճը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է նաև՝ արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունը հավաստի է, երբ հայտնել էր, որ պատահաբար է կրակել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը