Մամուլ 4 տարի առաջ - 08:07 10-09-2022

Վահագն Ալեքսանյանի առաջարկը անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ վարչության անդամի թեկնածություն առաջադրած Վահագն Ալեքսանյանը նախընտրական քարոզչության ընթացքում, մեր տեղեկություններով, կարեւորել է ՔՊ քաղաքական դպրոցի եւ երիտասարդական կառույցի ստեղծումը։ ԱԺ ընդդիմադիրների ամենաակտիվ ջարդարարի այս առաջարկն անեկդոտի թեմա է դարձել անգամ հարազատ կուսակցությունում։
Մեզ պատմեցին, որ թիմակիցները «բոցեր» են արել, թե նա դասավանդելու է ընդդիմադիրներին պորտատեղադրելու եւ աքացի տալու քաղաքագիտական հիմունքներ։ Նկատենք, որ վերջին տարիներին որքան քաղաքական կյանքը մեռնում է, այնքան սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Դրանք, որպես կանոն, կուսակցություններին կից են։ Նմանատիպ դպրոցներ ունեն բազմաթիվ ուժեր՝ ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, անգամ ՍԴՀԿ-ն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է