Ներքին 4 տարի առաջ - 20:03 09-09-2022

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող 26-ամյա Նոդար Գ.-ն հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 26-ամյա Նոդար Գ.-ն, որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ (Սպանության փորձը) և 236-րդ (Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերումը, կրումը, պատրաստումը կամ վաճառքը) հոդվածների մեղադրանքով:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 13,5 սմ և 9,5 սմ շեղբի երկարության ծալովի դանակներ:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է