Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:35 08-09-2022

Նիկոլը հանրահռչակ խաբեբա է․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հողերը հանձնած կապիտուլյանտը Վլադիվոստոկում ասել է, իբրև 2018թ. զինվորականներին զգուշացրել էր, որ «ով բանակից մի կոպեկ գողացել է, իր անձնական թշնամին է»: Իրականում լավ բան է ասել, բայց քանի որ Նիկոլը հանրահռչակ խաբեբա է, չեմ հավատում, որ նա այդ սկզբունքն է կիրառել բանակի նկատմամբ: Այսօր էլ ռազմա-պաշտպանական ոլորտներում տիրող կոռուպցիոն թեմաների մասին զայրացնող շշուկներ են պտտվում: Բայց դրա մասին կխոսենք այլ առիթով:

Քանի որ պոպուլիստ հայրենադավն իր անձնական թշնամին է համարում բանակի դեմ հանցանք գործողներին, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը. բոլոր նրանք, ում ռազմա-քաղաքական պաշտոնավարման ընթացքում, Արցախի բուն տարածքները հանձնվել են թշնամուն` անձամբ իմ և շատերի համար ցկյանս անձնական թշնամիներ են: Այդ ցուցակը գլխավորում է 2018-22թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր