Մամուլ 4 տարի առաջ - 08:30 08-09-2022

Ինչու են պղծում հայ մեծերի արձանները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ամիսներ առաջ տեղեկացանք, որ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանն են կոտրել, հիմա անցել են հայ մեծերի արձաններին: Ջերմուկի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ այլ կիսանդրիների պղծման թեմայով զրուցեցինք Ջերմուկի ճարտարապետ Արսեն Գառնիկյանի հետ:

Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս անգամ վաճառել են: Ձեռքից ձեռք է անցել, ես տեղյակ չեմ, թե ով է այժմ սեփականատերը: Այնպես որ, թե՛ ես, թե՛ քաղաքապետարանը չունենք որեւէ լծակ՝ այս մասով քայլեր ձեռնարկելու համար»: Իսկ վանդալիզմի դեպքեր Ջերմուկում էլի՞ են եղել, գուցե այդ մասին չի՞ բարձրաձայնվել։ Ճարտարապետն ասաց, որ, հավանաբար, սա առաջին դեպքն է, եթե եղած լիներ, ինքն այդ մասին տեղյակ կլիներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է