Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 08-09-2022

Արցախում ստեղծվել է նոր շարժում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» եւ կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որեւէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաեւ կուսակցականներ։

Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ Շարժման օրակարգում չկա իշխանափոխության ծրագիր, այլ համաժողովրդական ցասման միջոցով փորձելու են ազդել իշխանությունների որոշումների վրա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել