Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 07-09-2022

Երկար ու տանջալից քննարկում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 12-ին ընդառաջ ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով։ Թեպետ «Դիմադրության շարժման ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կվերադառնան միայն սեփական օրակարգով, սակայն հավաստի աղբյուրներից ինֆորմացիա է ստացվել, որ, ի տարբերություն առաջին փորձի, ՔՊ-ն հունվարին մտադիր է մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, որովհետեւ միջազգային հանրությունը, հատկապես` եվրոպական կառույցներն այլեւս դեմ չեն լինի դրան։ «Հայաստան» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել:


Վերջին օրերին Սերժ Սարգսյանն էլ է իր թիմակից պատգամավորների հետ քննարկումներ անում, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի պահվածքը մեծապես կախված է «Հայաստան» դաշինքի որոշումից, չնայած ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավորները կատեգորիկ ասում էին, որ խորհրդարան չեն վերադառնալու: Բայց փողոցային պայքարի անհաջողությունները ընդդիմությանը մղում են վերադառնալ` բոլորը հասկանում են, որ այդ ամբիոնից զրկվելը վատ կանդրադառնա իրենց գործունեության վրա:

Մեզ ասացին, որ եթե «Հայաստան» դաշինքը հայտարարի ԱԺ վերադառնալու մասին, նույնը կանեն նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները։ Ի դեպ, այն ծրագիրը, որ ամբողջական ցուցակով հրաժարվեն մանդատներից` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար, եւս գլուխ չի եկել: Ցուցակի հաջորդ համարները պետք է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեին, սակայն դաշինքում նման վստահություն չունեն, որ այսօրվա պատգամավորների հրաժարականների դեպքում հաջորդիվ եկողներն էլ իրենց նույնկերպ կպահեն։ Եթե անգամ ուղիղ չեն ասել այդ մասին, կասկածներ կան, որ 200 հոգանոց ցուցակում մի քանի դավաճան կհայտնվի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել