Ներքին 3 տարի առաջ - 18:47 06-09-2022

Վահագն Վերմիշյանը դեռ շարունակում է կալանքի տակ մնալ

Երեկ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր․ «Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը։ Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը»։

Oragir.news-ը հետաքրքրվեց Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևից, թե Վահագն Վերմիշյանը երեկ գիշերե՞ց տանը, թե՞ դեռ շարունակում է մնալ կալանքի տակ։

«Վահագն Վերմիշյանը դեռ շարունակում է կալանքի տակ մնալ։ Հենց նույն դատավորն էր, որ արձանագրել էր, որ եթե դատակոչը սպառվի, կալանավորման հիմքերն էլ, ըստ էության, վերացված կլինեն, մինչդեռ դատակոչը սպառված է, մենք ներկայացրել ենք բողոքը, նույն դատավորը հետ հանձնեց իր նախկինում արտահայտած դիրքորոշումը»,-ասաց պաշտպանը։։

Կոչուբաևը նշեց նաև, որ իր բողոքը մերժվել է, որոշումն էլ դեռ չի ստացել։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը տևական ժամանակ է՝ կալանքի տակ է, նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Պաշտպանական կողմը տեղի ունեցող գործընթացը գնահատում է որպես քաղաքական հետապնդում. նա ունի նաև մի շարք առողջական խնդիրներ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար