Խոսք 3 տարի առաջ - 10:42 05-09-2022

Այս վարչակարգը հասարակությունը բաժանում է «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների․ Չալաբյան

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես գիտեք, հանգամանքների բերումով ես անցած չորս ամիսների ընթացքում պրակտիկորեն կտրված էի երկրում տեղի ունեցող հանրային գործընթացներից, և խիստ հատվածաբար էի կարողանում դրանց արձագանքել։ Այդ ընթացքում, երկրում գործող պարտվողական վարչակարգը շարունակում էր մեր պետության անվտանգային համակարգը փուլային կազմաքանդման իր տարաբնույթ գործողությունները։ Ես առաջիկայում կփորձեմ մեկ առ մեկ դրանց անդրադառնալ, մինչ այդ այսօր կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու խայտառակ օրինագծի վրա։

Այս վարչակարգի իշխանության գալու պահից ի վեր, նրա կողմից բազմաթիվ փորձեր են եղել օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկան, սակայն ամեն անգամ հանդիպելով հասրակության կոշտ դիմադրությանը, նրանք ստիպված են եղել ընկրկել։ Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։ Հատկանշական է, որ այս վարչակարգը իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունեւոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին, և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց, դրանով հասարակությունը բաժանելով «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների, և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը։

Ներկայումս Արդարադատության նախարարության կայքի վրա հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար։ Եթե դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, մտնեք կից հղումով, և քվեարկեք նրա դեմ։ Եթե ավել ժամանակ ունեք, կարող եք նաև ձեր մեկնաբանությունը թողնել։ Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր բոլորի անվտանգությունը և արդարությունը, ուստի խնդրում եմ այդ մի քանի րոպե ժամանակը չափսոսել։ կանխավ շնորհակալ եմ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից