Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 09:53 05-09-2022

Ինչ է Փաշինյանը խոստացել Ալիևին և ինչու է չեզոքացնում ՊԲ նախկին հրամանատարներին

Այս օրերին հանրային քննարկումների կիզակետում Պաշտպանության բանակի նախկին երկու հրամանատաների՝ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի քրեական գործով մեղադրյալ ներգրավելն է, ընդ որում՝ Միքայել Արզումանյանին դատարանը կալանավորեց, իսկ Ջալալ Հարությունյանին ստորագրությամբ ազատ արձակեց։

Այս գործընթացի պատճառը, սակայն, միայն և առաջնահերթ պատերազմում մեղավորներ փնտրելը չէ, այսպես ասած՝ քաղաքական իշխանության մեղքը ռազմական գործիչների վրա գցելը չէ։

Oragir.news-ի լավատեղյակ աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե երբ ձերբակալվեցին հայտնի հրամանատարները։ Իսկ դա եղավ մինչեւ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը և հենց հանդիպման օրը։

Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին խոստացել է կազմալուծել Պաշտպանության բանակը, իսկ Արզումանյանն ու Հարությունյանը այդ բանակի հենասյուներն են, որոնք որեւէ դեպքում թույլ չեն տա բանակի կազմալուծումը։ Ինչպես Փաշինյանը խոստացել էր զորքը դուրս բերել Արցախից, ինչը շատ արագ իրականացրեց, ինչպես խոստացել էր հանձնել Բերձորը, Աղավնոն, Սուսը, ինչը եւս իրականացրեց, այդպես էլ իրականացնելու է ՊԲ-ն կազմալուծելու իր խոստումը։

Oragir.news-ի աղբյուրը հայտնում է, որ Արցախը չի ունենալու պաշտպանության բանակ, նախ փաստացի է վերացվելու, իսկ հետո արդեն դե յուրե կլուծարի, կբավարարվեն միայն ոստիկանություն ունենալով։

Ահա թե ում եւ ինչի համար են խանգարում պատերազմներ հաղթած ռազմական գործիչները, բանակի ակունքներում կանգնած հրամանատարները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր