Ներքին 3 տարի առաջ - 17:54 01-09-2022

Փաստորեն, մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անսպասելի էր առանձնահատուկ դեպքերում կատարված պետական դավաճանության համար մահապատժի դատապարտման սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի մասին հաղորդագրության հրապարակմանը հաջորդած որոշ մեկնաբանություններից պարզել, որ, փաստորեն, մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ:

Անսպասելի չէր, սակայն, որ կարող էր փորձ արվել անմիտ, իրականությունից կտրված, առաջարկի բուն էությունը խեղաթյուրող և առկա մարտահրավերների լրջությունը չպատկերացնող մեկնաբանություններով աղավաղել թեման՝ այդ թվում նաև պատկերացում չունենալով Հայաստանի՝ միջազգային-իրավական պարտավորությունների մասին:

Ի պատասխան հանրային քննարկումներում բերվող այն «հակափաստարկների», թե ներկայացված առաջարկը հակասում է ԵԽ անդամակցությամբ մահապատժի վերացման հարցում Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ ստիպված ենք որոշ պարզաբանումներ ներկայացնել:

Հայաստանը 2001 թ. հունվարի 25-ին ստորագրել և 2003 թ. սեպտեմբերի 29-ին վավերացրել է Մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունը (ընդունված Ստասբուրգում 1983 թ.), որի առաջին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց: Սակայն նույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները ԿԱՐՈՂ ԵՆ մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում:

Բացի այդ, կա նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը (ընդունված Վիլնյուսում 03.05.2002թ.), որի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետություններն իսկապես պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց:
Այս պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը թեև 19.05.2006 թ. ստորագրել է այն, սակայն այդպես էլ չի վավերացրել (Ադրբեջան ընդհանրապես չի էլ ստորագրել այն):

Այսինքն վերոնշյալ հանգամանքների պարզ համադրությունը փաստում է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
Հետևաբար բոլոր շահարկումներն այս իմաստով անտեղի են:

Թեման նուրբ է: Սակայն Դատախազության ակնկալիքն այն է, որ հանրային դիսկուրսը պետք է կառուցել առողջ քննարկումների ոգով՝ բոլոր փաստարկների, այդ թվում նաև՝ Հայաստանին պարուրած տարածաշրջանային, պետական անվտանգային սպառնալիքների համատեքստում պետական դավաճանության դեպքերի նման աճի և խայտառակ դրսևորումների պատճառահետևանքային կապերի ողջամիտ հաշվառմամբ»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար