Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:26 30-08-2022

«Ի՞նչ կփոխեիք, եթե լինեիք պատգամավոր». Ազգային ժողովը շարադրությունների մրցույթ է հայտարարում

Սեպտեմբերի 15-ին աշխարհում նշվում է ժողովրդավարության միջազգային օրը։ Այն սկիզբ է դրվել 2007 թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւով, որը խրախուսում է կառավարությունների կողմից ժողովրդավարության շուրջ համախմբումը եւ դրա ամրապնդումը։

Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովը հայտարարում է շարադրությունների մրցույթ հայաստանյան ավագ դպրոցների աշակերտների համար՝ հետեւյալ թեմաներով.
«Ի՞նչ կփոխեիք, եթե լինեիք պատգամավոր։ Ի՞նչը կլիներ առաջին բանը, որը կանեիք»
«Ժողովրդավարությունը որպես նախապայման՝ ապագա Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար»
Մրցույթի մասնակիցները կարող են ընտրել վերոնշյալ թեմաներից միայն մեկը:
Հաղթողները մեկ օրով կհրավիրվեն Ազգային ժողով, կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կանցկացնեն աշխատանքային օրը խորհրդարանական պրակտիկանտների եւ ֆելոուների հետ։

Ուշադրություն. շարադրությունները պետք է լինեն մինչեւ 500 բառ եւ պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը ներառյալ։
Նամակի մեջ պարտադիր է նշել հետեւյալ տեղեկատվությունը՝
- անուն, ազգանուն
- մարզ եւ քաղաք/համայնք
- դպրոց եւ դասարան
- հեռախոսահամար
- էլ. հասցե:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում