Ներքին 3 տարի առաջ - 22:30 26-08-2022

Էժան փիառի գայթակղությունը. Տիգրան Ավինյանի 50 երանգները

Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սովորություն է դարձրել, որ երբ այցելում է տարբեր պետական կառույցներ, հագնում է տվյալ կառույցի «դրեսս կոդը»։ Բանն այն է, որ այդ սովորությունը մանկական սինդրոմի է վերածվել, որն Ավինյանն անում է միշտ, ինչը շատ հաճախ բուռն քննարկման թեմա է դառնում։

Oragir.news-ը առանձնացրեց Ավինյանի՝ պետական կառույցներ գնալիս կրած հագուստները։ Օրինակ՝ 2019 թվականի հունվարի 6-ին որպես փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ՝ զինվորական համազգեստով։



2021 հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց էր կատարել Երևանի մի շարք շինհրապարակներում: Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարը այցելել էր «Art Company», «ML Mining» և «Ord Development» ընկերությունների շինհրապարակներ, որի ընթացքում հագել էր շինարարական սաղավարտ։



2020 թվականի հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, քովիդի բռնկման ժամանակաշրջանում՝ պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ Ավինյանը հագել էր բժշկական համազգեստ։



Իսկ նախօրեին Ավինյանը մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը, որտեղ էլի ներկայացել է համապատասխան համազգեստով։



Սակայն ամենաքննարկվածը շարունակում է մնալ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հետ 2022 թվականի հուլիսի 4-ին Ավինյանի այցը ՀՊՏՀ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարաողությանը մասնակցելու համար։



Oragir.news-ը զրուցեց հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է պետական պաշտոնյա հանդիսացող անձը որևէ պետական կառույց գնալիս հագնում տվյալ կառույցի հագուստը։ Նա պատասխանեց. «Ամեն մեկի դեպքը տարբեր է, չեմ կարող հստակ ասել, թե որ պաշտոնյան ինչի համար է հագնում այդ շորերը, բայց ենթադրում եմ, որ ամեն մեկի դեպքը կարող է տարբեր լինել։ Լավ կլինի, հենց իրենցից էլ հարցնեք։ Բայց մի բան կարող եմ ասել, որ դա ընդունված պրակտիկա է, ասենք, Թրամփը գնում է ինչ-որ մի կառույց, ինքը համապատասխան գլխարկ է դնում, ժիլետ է հագնում, Պուտինը գնում է գործարան՝ ինչ-որ սիմվոլիկ բան է հագնում, հավանաբար, դա կարող է նաև այն մտքով լինել, որ հարգում ենք ձեզ, դառնում ենք ձեզանից մեկը։ Սա փիառվելու համար լավ ակցիա է, կոնկրետ ձեր ասած օրինակներին ես չեմ հետևել, բայց բոլոր դեպքերը կարող են տարբեր լինել, մենք, օրինակ, ուրախանում ենք, որ Վերնիսաժից մեկը հայկական գլխարկ է գնում։ Մեդալի երկու կողմը կա, կարող ենք ընկալել, որ հարգանք է ցուցաբերում, և կարող ենք հասկանալ, որ փիառվում է, ու սեփական դեմքը չունի, չգիտի ինչ հագնի, ընկել՝ ուրիշի շորերն է հագնում»։

Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նախկին փոխվարչապետը դեռ չի պատկերացնում իր հստակ կերպարն ու պաշտոնը։ Պատկերացրեք քաղաքապետի թեկնածու Ավինյանը, երբ դառնա քաղաքապետ, ապա տարբեր կառույցներ այցելելիս ինչեր կհագնի՝ «ժող ջանին» դուր գալու համար։

Ենթադրությունները թողնում ենք ընթերցողներին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ