Ներքին 4 տարի առաջ - 11:45 26-08-2022

Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե Իսրայելում, որևէ մեկի մտքով անցներ, սոցիալապես բևեռացված հասարակությանը, խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից, այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա:
Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությո՞ւն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն է՛լ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը Ազգային Բանակից վերածվի վարձկան զորախմբերի:
Ժամանակին խնդիրը կատարած դիպուկահարի դրամական խրախուսումը չէր կիրառվում, որպեսզի հայրենյաց պաշտպանի փոխարեն կիլերի հոգեբանություն չձևավորվի: Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել: Դեռ չեմ խոսում այդ վնասակար նախաձեռնության հակասահմանադրականության մասին:
Իսկ ո՞ւր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի:
Չնայած, ինչու՞ ենք զարմանում: Հայրենիք, հող, Շուշի, Հադրութ, արժանապատվություն հանձնողից, Աղավնոյի ու Բերձոր շեն տները ծախողից կամ, ինչպես մամուլն էր գրում, պատերազմի համար հավաքած փողից իշխանականներին պարգևավճար բաժանողից ի՞նչ պետք էր սպասել:
Մեր երկրի վերականգնման ու զարգացման ռեֆորմները սկսվելու են միայն ու միայն սրանց հեռացնելուց հետո: Այնպես, որ սրանց նախաձեռնությունները ոչ թե քննարկել է պետք, այլ ազատվելու համար` անընդհատ պայքարել:
Հ. Գ. Երբ 2017 թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար, 200.000 դրամ բյուջե մուծելով, ազատվել հետապնդումից և փախուստից վերադառնալ Հայրենիք, պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը և էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Խնդրեմ, հիմա վայելեք 24 միլիոնանոց «փրկագինը»: Մարդ պետք է գոնե մի փոքր նամուս ունենա: Գոնե կապիտուլյացվելուց ու 5000-ից ավելի մարդ զոհելուց հետո»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը