Մամուլ 4 տարի առաջ - 08:06 26-08-2022

«Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա» . Փաշինյանի հրահանգը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իրավապահ համակարգին մոտ կանգնած անձը, լսելով, որ արդարադատության նախարարը դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ է սկսել, որոշ մանրամասներ ներկայացրեց անցյալից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը Մարտի 1-ի գործով կայացրել է հենց հայտնի Մացոն։ Երբ 2018-ին Փաշինյանը եկել է իշխանության, առաջին հրահանգներից մեկը եղել է․ «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»։ Հրահանգը պետք է փոխանցեր Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հետագայում դարձավ ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանը փորձել է պաշտպանել Մարտիրոսյանին եւ, որպես արգումենտ, շեշտել է, թե՝ շուտով դուք էլ եք գործեր ունենալու դատարաններում, ձեզ էլ են պետք գալու «Մացոյի նման» դատավորները։


Սակայն Փաշինյանը վճռական է եղել՝ ոչ, նման դատավորներ պետք չեն՝ մենք անկախ դատարաններ ենք ձեւավորելու, զանգովի արդարադատությունը վերանալու է։ Մացոյի ճակատագիրն արդեն գրեթե որոշված է եղել, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին, եւ Փաշինյանը հասկացել է, որ իրոք՝ «Մացոյի նման դատավորներ» իրեն էլ են պետք, ու այլեւս դիմում Մացոյից չեն պահանջել։ Ռուբեն Վարդազարյանը, բնականաբար, հերքեց այս տեղեկությունը, սակայն ասաց․ «Խոսակցություն է գնացել էն դատավորների մասին, որոնց դատական ակտերի վերաբերյալ որոշում է կայացվել Եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի․․․ Ես խորհուրդ եմ տվել վարչապետին․․․» ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում