Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:18 25-08-2022

Խնդիր է դրված՝ պայթյունավտանգ ականներ դնելու նաև հավատքի դաշտում․ Վահե Թորոսյան

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ և խնդրել Սահմանադրությանը հակասող ճանաչել Ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և ՍԴ դատավորների համար կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքը։

Oragir.news-ի հետ զրույցում իրավագիտության թեկնածու Վահե Թորոսյանը նշեց, որ ամենայն հավանականության Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի վիճելի դրույթները՝ հաշվի առնելով, որ բարձր դատարանը 2018 թվականին արդեն իսկ համանման որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 39-րդ հոդվածի կրոնական կազմակերպություններին՝ ոստիկանությանն անդամակցության արգելքին վերաբերող դրույթը:

«Այդ կերպ ՍԴ-ն ընդգծել էր, որ ոստիկանությունում ծառայելը ինքնին հիմք չէ անհատին զրկելու կրոնական կառուցին հարելու իրավունքից, այլ կերպ ասած՝ սահմափակելու նրա կրոնական ազատության արտահայտումը»։

Իրավաբանի դիտարկմամբ՝ մի կողմից, իհարկե, իրավաչափ է այն, որ ուժային կառույցների ներկայացուցիչները և, առհասարակ, ցանկացած ոք ազատ է այս կամ այն կրոնական կազմակերպությանն անդամակցելու հարցում՝ արտահայտելով իր մտքի, խղճի կրոնի ազատության իրավունքը, բայց հաշվի առնելով այն անվտանգային խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է մեր երկիրը, այդ իրավունքը կարող է դառնալ ծառայողական պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանք:

«Ոստիկանը, դատախազը, Ազգային անվտանգության ծառայողը կարող է հարել այնպիսի կրոնական կառույցների, որոնք կրոնական ազատության և իրավահավասարության սկզբունքներից օգտվելով քայքայիչ գործունեություն են իրականացնում, զբաղվում են հոգեորսությամբ, քարոզում են այնպիսի գաղափարներ, որոնք փաստացի հակասում են մեր արժեհամակարգային և անվտանգային բաղադրիչներին։ Կրոնական ազատության արտահայտման հարցում շատ զգույշ պետք է լինել, Պապից ավելի կաթոլիկ չլինել: Ի դեպ, մեր երկրում գործում է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որի համաձայն՝ անձը կարող է իր կրոնական համոզմունքի հիմքով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: ՄԻԵԴ-ը հենց Հայաստանի դեմ բերված գործով՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» նախադեպային որոշում կայացրեց՝ զարգացնելով կրոնական համոզմունքի շարժառիթներով զինված ուժերում չծառայելու իրավունքը»։

Հարցին, թե ինչու են կայացնում նման որոշումներ հենց այս օրերին, Թորոսյանը պատասխանեց, որ խնդիր է դրված պայթյունավտանգ ականներ դնել նաև հավատքի դաշտում, այնքան ազատականացնել կրոնական համոզմունքի արտահայտումը, որ խղճի ազատությունը, ըստ էության, վերածվի իր հակապատկերին՝ ազատություն խղճից:

«Այստեղ ելակետն այն է, որ կրոնական կազմակերպության անդամակցությունը ուղղակիորեն կախվածությու ն է առաջացնում հավատքի հետևորդի նկատմամբ՝ անձին օժտելով որոշակի իրավունքներով ու պարտականություններով: Այս առումով շատ զգուշավոր պիտի լինենք կրոնի և իրավունքի հարցում՝ պահելով ողջամիտ հավասարակշռություն այլ ոչ թե տրվենք նորաձևությունների և հավելյալ սպառնալիքներ ստեղծենք մեզ համար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին