Մշակույթ Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:51 25-08-2022

Համերգն այն փոքր փոխհատուցումն է, որ կարող էինք անել Հայկոյի համար. Նառա Ամատունի

Oragir.news-ի հետ զրույցում երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դիզայներ Նառա Ամատունին, ասաց, որ ամեն տարի Հայկոյի հետ ընկերներով նշել են երգչի ծննդյան տարեդարձը, ու այս տարի շատ ծանր է եղել իրենց համար՝ առանց Հայկոյի ֆիզիկական ներկայության։

«Մենք ամեն վայրկյան իր կարիքն ունենք։ Ինքն էնքան շատ էր ու էնքան մեծ սիրտ ուներ, որ այս համերգն այն փոքր բանն է, որով կարող ենք նրան փոխհատուցել։ Ինքը հիմա զգում է այս ամեն ինչը։ Այս օրը միշտ միասին ենք եղել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված երգիչ Հայկոյին նվիրված համերգ՝ երգչի 49-րդ տարեդարձի կապակցությամբ։

Երգիչը մահացել էր 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»