Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:54 25-08-2022

Փաշինյանի սրտի ռուս բլոգերը Հայաստանին մեղադրում էր Ղարաբաղում հանցագործությունների մեջ

Նիկոլ Փաշինյանի սրտի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը Փաշինյանի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության կարկառուն ջատագովներից ու քարոզիչներից էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու հայերին մեղադրել Ղարաբաղը օկուպացնելու մի շարք այլ մեղքերի մեջ, իսկ Ադրբեջանին ներկայացրել որպես զոհ։

«Ղարաբաղը Ղրիմ չէ, եթե պիտի զուգահեռներ անցկացնենք Ղարբաղի և ինչ-որ ռուսական բանի հետ, ապա պետք է համեմատել Չեչնիայի հետ։ Մենք Չեչնիայում 2 պատերազմ ենք ունեցել, որոնց ժամանակ մենք ավերակների ենք վերածել Գրոզնին և ողջ Չեչնիայի Հանրապետությունը։ Այդ ժամանակվանից Ռուսաստանը անընդմեջ ներդնում է ահռելի ռեսուրսներ՝ ավերվածը վերականգնելու համար։ Ռուսաստանը վերակառուցել է թե՛ Գրոզնին, թե՛ Չեչնիան, և դա արել է չեչենների համար, այնտեղ բացի զինծառայողներից ռուսներ չկան։ Այդուհանդերձ Ռուսաստանը, կամ գոնե նրա հասարակության մի մասը, միշտ հիշում է այն մասին, որ 2 չեչենական պատերազմներն էլ մեր մեղքն են, մեր հանցագործությունը, և ոչ միայն հիշում է այդ մասին, այլ այդ մասին բարձրաձայնում է։ Ռուսաստանում ոչ ոք, բացի չեչեններից, Չեչնիան չի անվանում հայրենիք, այսինքն՝ մենք անուղղակի ճանաչում ենք, որ Չենչնիան մերը չէ, Չեչնիան օկուպցված է։ Իսկ այժմ այդ ամենը համեմատեք Ղարաբաղի հետ․ Հայաստանը միացրել է իրեն Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները զենքի ուժով։ Այդ առումով իրավիճակները նման են, բայց ահա հետո․․․։ Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի վերականգնի Ադրբեջանի գրավյալ տարածքներում ավերվածը։ Հայաստանը ոչինչ չի արել այն մարդկանց համար, որոնք ապրել են այդ տարածքների վրա, նրանց ուղղակի արտաքսել են և հետ վերադառնալ թույլ չեն տվել։ Հայաստանը, կամ գոնե նրա ինչ-որ հատվածը, այդ տարածքների գրավումն ու բռնի պահումը չի համարել հանցագործություն։ Հայաստանը այդ առումով մեղքի զգացում չունի, համենայն դեպս ես չեմ տեսնում մարդկանց, որոնք այդ մասին բարձրաձայնում են։ Եվ այս ամենի ֆոնին յուրաքանչյուր հայ, առնվազն ֆեյսբուքում, իր պարտքն է համարում կրկնել, որ Ղարաբաղը հայրենիք է՝ այն էլ մեծատառով։ Ռուսաստանը համարվում է ագրեսիայի, կայսերապաշտության և կեղծավորության օրինակ։ Բայց նույնիսկ ագրեսիվ, կայսերապաշտ, կեռղծավոր Ռուսաստանը, գրավելով ինչ-որ տարածք, և այն դարձնելով մեռյալ գոտի, այն չի անվանում հայրենիք՝ այն էլ մեծատառով»,- գրել է բլոգերը։



Վերջինիս տեքստից պարզ է դառնում, որ արցախահայության ինքնորոշման արդարացի պայքարը, և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքներ ապահովելու ռուս բլոգերը Հայաստանի կողմից հանցագործություն է համարում, և ակնհայտ է դառնում, որ նա ՆԻկոլ Փաշինյանի «հեղափոխությունը» գովաբանում էր «հայերի կողմից իրենց հանցանքները բարձրաձայնելու» և Արցախը Ադրբեջանին հանձնելու ակնկալիքներով։ Կամ գուցե Նիկոլ Փաշինյանը սույն բլոգերի՞ն նկատի ուներ, երբ ասում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձող իջեցնել։
Նշենք նաև, որ Ռոմանովը այժմ Հայաստանում է, նա երեկ Ազատության հրապարակում բերման է ենթարկվել հակառուսական ակցիային մասնակցելու համար, մինչդեռ ակնհայտ հակահայկական դիրքորոշում արտահայտելուց հետո ազատորեն եկել է Հայաստան, իսկ Ֆրանսիայի հայակական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան օրվա իշխանությունների կողմից արգելվեց։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ