Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: