Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:27 25-08-2022

ՔՊ-ական պատգամավորին հեռացրել են բուհից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել:


Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության եւ իրավունքի տեսությունները եւ դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ։ Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երեւում է նաեւ ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում։ Այնտեղ գրված է` ընդունվել է, բայց ավարտելու մասին տեղեկություն չկա։ Մեր ձեռքին է Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրությունը․ «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։

Այսինքն՝ ՔՊ-ականը չի հանձնել քննությունները եւ վատ առաջադիմության պատճառով դուրս է մնացել համալսարանից, բայց հիմա օրենքներ է մշակում, բարձր ամբիոնից ելույթներ է ունենում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով