Մամուլ 4 տարի առաջ - 08:01 23-08-2022

Իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։ ՔՊ-ն առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5 համայնքում, ՀՅԴ-ն՝ 4։ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը՝ 2 համայնքում։ Հայտեր կան ԼՀԿ, «Իմ հզոր համայնք», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», ՀԱԿ, «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն» «Հայկական երազանք», «Աշխատանք եւ արդարություն», «Զարգացող համայնք», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», «Մեկ Հայաստան», «Վերելք», «Դեպի միասնություն», Ազատական, «Զորավոր համայնք», «Արժանապատիվ սերունդ» կուսակցություններից եւ դաշինքներից։ Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել մասնակցելուց: Նկատենք, որ ոչ բոլոր հայտերը կարող են գրանցվել, քանի որ իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին, եւ սկսում են համոզել ավագանու թեկնածուներին` դիմում գրել, հրաժարվել մասնակցելուց, որ ցուցակներն անվավեր ճանաչվեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար