Ներքին 4 տարի առաջ - 22:27 19-08-2022

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հուշագրի համաձայն՝ ՄԱԿ-ը դարձավ Հայաստանում STARMUS VI փառատոնի գործընկեր կառույց, ինչը նշանակում է, որ կողմերը կմիավորեն ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման և հաղորդակցության ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով STARMUS փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների սերունդ և վերագտնել հայտնագործելու ձգտումը։

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է