Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:04 19-08-2022

Արմավիրում հայտնված ադրբեջանցիները Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ

Ս.թ. օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։

ԱԱԾ պարզաբանման մեջ նշված է, որ վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում։