Ներքին 4 տարի առաջ - 00:08 09-08-2022

Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ ու Իրանի քաղաքացիներ․ shamshyan.com


Oգոստոսի 7-ին Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 բազմաբնակարանային շենքում առաջացած հրդեհի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից վարույթ է նախաձեռնվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով ժամը 13:10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը նշված շենքից «այրման արգասիքների թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 39-ամյա Ռեզա Թ.-ին, 37-ամյա Արին Ղ.-ին և 35-ամյա Շիրին Ա.-ին:

Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հայտնել են նաև, որ շտապօգնության թիվ 11 խումբն իրենց մոտ է տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Ժիրայր Գ.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Սամվել Դ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ են, ովքեր մասնակցելիս են եղել հրդեհաշիջման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում էին Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/ 2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝ վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը