Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:24 19-08-2022

Իշխանության գավառական ճարպկության և իրարամերժ խոստումներ տալու հետևանքն է. ԱԳՆ-ն շարունակում է լռել

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ: «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի հետ՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ-ի նման հայտարարությունը։

Մամիջանյանն ասաց. «Իմ հիշողության մեջ նման դեպք չեմ հիշում, որ մեր և ռազմավարական դաշնակից հանդիսացող ՌԴ-ի միջև հարաբերությունները կարգավորվեին հրապարակային նոտաներով։ Չեմ կարող վստահաբար ասել, բայց համենայն դեպս ես չեմ հիշում այդպիսի դեպք, որպեսզի ՌԴ-ն նոտա հղի հրապարակային։ Սա հետևյալ երկու երևույթների հետևանքով է, առաջին հերթին այս ապիկար իշխանությունները այն մակարդակի են հասցրել մեր և մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունները, որ ՌԴ-ն մեզ հետ շփվում է ոչ թե աշխատանքնային, ոչ հրապարակային խողովակներով, այլ իր դժգոհությունը հայտնում է հրապարակային բողոքի նոտայի միջոցով։

Սա հարյուր տոկոսով այս իշխանությունների հայրենադավ և հակահայկական արտաքին քաղաքականության արդյունք է։ Երկրորդ՝ սա նաև նրա արդյունքն է, որ իշխանությունները փորձում են բառիս վատ իմաստով գավառական ճարպկություն դրսևորել և աշխարհի կենտրոններին խաբել՝ Բրյուսելում բողոքելով Մոսկվայից, Մոսկվայում բողոքելով Բրյուսելից, փորձելով իրարամերժ խոստումներ տալ տարբեր իրարամերժ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, որի արդյունքում ստեղծվում է նմանօրինակ իրավիճակ»։

Oragir. news-ը ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը հասկանալու նպատակով փորձեց կապվել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, ով այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ