Խոսք Ներքին 4 տարի առաջ - 22:32 16-08-2022

Երիցյանը շատ լավ փրկարար ծառայություն էր ստեղծել, բայց ոմանք մաքուր շորերով կանգնել, «նաչալնիկ» էին խաղում. Արսեն Արշակյան

«Սուրմալու»-ի աղետի ֆոնին ԱԻՆ գործունեության վերաբերյալ հակասական գնահատականներ կան: Շատերը գովաբանում են փրկարարների աշխատանքը, մյուսներն էլ նշում են, որ կազմակերպական լուրջ խնդիրներ կան: Թեմայի առնչությամբ զրուցեցինք Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ Արսեն Արշակյանի հետ` հարցնելով, թե իր գնահատմամբ՝ ինչպես է աշխատում փրկարար ծառայությունը, կարծիքներ կան, որ հապաղում են, և եթե ավելի արագ գործեին, հնարավոր կլիներ որոշ կյանքեր փրկել, մինչդեռ 3 օր է` աշխատանքները շարունակվում են։

«Երրորդ օրը կարող է դառնալ չորրորդ, չորրորդը՝ հինգերորդ, հինգերորդը՝ տասնհինգերորդ։ Աշխատանքները պետք է ճիշտ կազմակերպվեն։ Առաջին վայրկյանից մենք տեսանք ոչ կազմակերպված իրավիճակ։ Նախ՝ տարածքն ամբողջովին պետք է փակվեր, քաղաքացիները չպետք է կարողանան տարածք մտնել, որպեսզի իրավիճակն ամբողջովին անցնի ԱԻՆ-ի ձեռքը։ Ով իրեն կամավոր համարեց, կանգնեց պանելի վրա: Կամավորությունն, իհարկե, ողջունելի է, շնորհակալություն այդ քաղաքացիներին՝ նվիրվածության, ամեն ինչ համար, բայց պատկերացրեք, որ լինում են շատ դեպքեր, երբ կամավորի՝ ոչ մասնագիտական մոտեցում ցույց տալու պատճառով անդառնալի հետևանք ունենանք։ Իրավիճակը պետք է ամբողջովին անցնի ԱԻՆ-ի տիրապետության տակ։ Տեխնիկայի պակասի մասին էին խոսում, ջրի պակասի մասին էին խոսում։ ԱԻՆ-ը անսահմանափակ ջրի մեքենաներ չունի, ամբողջովին պետք է Երևան քաղաքի բոլոր սանսեկտորների մեքենաները մոբիլիզացվեին, հարակից փողոցներում պետք է շարվեին։ Ըստ տարածքների՝ յուրաքանչյուրն իրենց մոտ պետք է հաշվառում ունենան, ինչպես եղել է․ թե այդ տարածքում որ բնակիչն ունի, ասենք, վերամբարձ կռունկ, էքսկավատոր, բեռնատար մեքենա։ Բոլորին պետք էր մոբիլիզացնել, բոլորին պիտի ներգրավեին այդ ծառայությունների մեջ։ Ուղղակի մենք տեսնում ենք լավ հարցազրույց տվողներ, ովքեր գալիս մաքուր շորերով կանգնում են, որ հարցազրույց տան։ Ասացի, նորից կրկնեմ․ այս ընթացքում մի մասնագիտական մեկնաբանություն ԱԻՆ-ի աշխատակցի կողմից դեպքի վայրից, հին մասնագետ, ով տիրապետում է իրավիճակին, չտեսանք մենք։ Բայց դրա փոխարեն մենք տեսանք ինչ-որ անճանաչելի մարդիկ, ովքեր ընդհանրապես այդ ծառայության հետ կապ չեն ունեցել, փրկարարին կանգնած կարող են ցուցում տալ։ Այդ ծառայությունը կայացած ծառայություն է եղել։ Երիցյան Արմենը այնպիսի ժառանգություն է թողել, որ ամբողջ աշխարհում է այն ճանաչված եղել, մի քանի զորավարժությունների արտերկրում ես ինքս եմ ներկա եղել, թե ինչպիսի գնահատական է տրվել արտասահմանում մեր ծառայությանը»,- պատասխանեց Արշակյանը:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ասել էր, թե 99 տոկոսով կարող է բացառել ահաբեկչության հնարավորությունը: Արշակյանի խոսքով` այս փուլում անլուրջ է գնահատական տալը. «Գնահատական տալը հիմա անլուրջ է։ Դա Ազգային անվտանգության ծառայության խնդիրն է, ԱԱԾ-ն պետք է գնահատական տա։ Չես կարող գնահատական տալ, թե 99 տոկոսով՝ ոչ կամ 97 տոկոսով՝ այո։ Դա անլուրջ է՝ առավել ևս պաշտոնատար անձի դեպքում։ Ավելի լավ է՝ դրա փոխարեն մարդիկ իրենց աշխատանքով զբաղվեն, որպեսզի ավելի արագ և ավելի օպերատիվ լինեն, որովհետև յուրաքանչյուր րոպեն և վայրկյանը նշանակություն ունի փլատակի տակ մնացած մարդու համար։ Եվ առհասարակ․ իրադրությունը պետք է վերահսողության տակ վերցնել ամբողջովին։ Բայց մենք ի՞նչ էինք տեսնում․ բաց դռների ժամանակ։ 70․000 հատ միայն հեռախոսներով սովորական քաղաքացու նկարած նյութեր ես եմ այստեղ տեսել։ Ի՞նչ իրավունք ունի քաղաքացին՝ հեռախոսով հայտնվելու այնտեղ։ Պետք է հասկանան, թե ինչ կարող էին լինել դրա հետևանքները։ Կազմակերպչական շատ թույլ մակարդակ էր։ Եվ ամենակարևորը․ ցավը նրանում է, որ այդ կառույցը պատրաստ է եղել նման բաների՝ թե՛ տեխնիկայով, թե՛ պլանային պատրաստվածությամբ։ Կազմակերպիչները պետք է մտածեն: Նորմալ պատրաստվելու դեպքում, երբ այդ ամենը արագ վերցվեր ԱԻՆ-ի վերահսկողության տակ, յուրաքանչյուր ոլորտ իր գործառույթն իրականացներ, ասենք՝ Ոստիկանությունն անմիջապես տարածքը փակեր, քաղաքապետարանը՝ սանսեկտորի ջրատար մեքենաներ ապահովեր, արագ անելու դեպքում մեկ-երկու օրվա ընթացքում հնարավոր էր այդ ամենը մոբիլիզացնել, հավաքել, և շատ ավելի քիչ մարդային զոհեր կարող էին լինել։ Ճիշտ կազմակերպելու արդյունքը պետք է ունենալ, միայն ցուցադրականով չէ, որ գաս, կանգնես պանելի վրա, փորձես փրկարարին ցուցում տալ․ «նաչալնիկ» ես դառել։ Դա չի կարելի, մարդկային կյանքի հետ են խաղում»:


Հարցազրույցի շարունակությունը կարդացեք վաղը` Oragir.news կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ