Ներքին 4 տարի առաջ - 20:13 16-08-2022

Խուճապ են ստեղծում. պահեստազորի սպան չի բացառում, որ ռումբերի կեղծ ահազանգերի հետևում հարևան պետություններն են

Այս տարվա ընթացքում ռումբերի մասին ԱԻ նախարարություն կեղծ ահազանգ է ստացվել 35 անգամ:

Oragir.news-ը կապվեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է՝ մետրոպոլիտենի շահագործումն առհասարակ դադարեցվի, ինչո՞ւ է թիրախավորվում հենց մետրոպոլիտենը՝ լինելով ՀՀ միակ ռեալ ապաստարանը։

«Փաստացի, մինչ այժմ զանգերի պատասխանատուներն առ այսօր չեն հայտնաբերվել, սա փաստ է։ Ես չեմ ասում, որ սա մեր հատուկ ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ կեցվածքն է, որովհետև տեխնիկական հնարավորությունները թույլ տալիս են աշխարհի շատ վայրերից նման զանգեր իրականացնել։ Բայց շատ լավ գիտենք, թե ինչի համար է արվում սա։ Մետրոն կփակվի, թե՝ ոչ․ այլ հարց է, որովհետև սա մեր ԱԺ-ի հետ է կապված, օդանավակայանի, այլ հաստատությունների հետ կապված, որ այո՛, ռումբեր են տեղադրված։ Նպատակը մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ առաջացնելն է, վախի մթնոլորտ ստեղծելն է։ Եթե սա հակառակորդն է կազմակերպել, ինչը ես տեսականորեն չեմ բացառում, ուղղակի խուճապային մթնոլորտ է առաջացնում ՀՀ –ում, հիմնականում՝ Երևան քաղաքի բնակիչների մոտ։ Մարդիկ սա կարող են չարտահայտել, բայց այնուամենայնիվ հոգեբանորեն իրենց մոտ որոշակի զգուշացումներ, որ շատ քանակով մարդկանց հավաքներ չլինեն»։

Նահապետյանի խոսքով՝ պետությունն, օրինակ, կարող է որոշում կայացնել, որ հավաքներ պետք է չլինեն՝ հարյուր կամ երկու հարյուր հոգանոց, որովհետև նման ահազանգերի հավանականություն կա, որովհետև պայթեցումներ կարող են լինել. «Ես չեմ բացառում, որ այստեղ կարող է նաև հակառակորդն աշխատել։ Թեև նաև այլ տարբերակներ ևս հնարավոր են։ Ես չեմ բացառում նաև, որ հակառակորդը փորձում է ստուգել մեր համապատասխան գերատեսչություններին, այսինքն՝ նախարարությունների, կոմիտեների աշխատանքը, թե ինչքանով են այս կամ այն ձևով արձագանքում։ Օրինակ՝ եթե վաղը չէ մյուս օրը գործողությունների գան, մեր գերատեսչությունների աշխատանքն են գնահատում։ Օրինակ՝ «Սուրմալու»-ի հայտնի դեպքերի ժամանակ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները և ոչ միայն, իրենց դաշնակից երկրների հետ ուսումնասիրում էին, թե մեր պետական որ կառույցը՝ քննչական մարմինը, Առողջապահության նախարարությունը, Ոստիկանությունը, փրկարար ծառայություններն ինչպես են օպերատիվ արձագանքում, և բավականին տխուր պատկեր էր։ Մասնավորապես, երբ մի պայթյուն լինում է, այդ տարածքը նախ ոստիկանության համապատասխան ծառայողներով շրջափակված չէր։ ԱԻՆ և փրկարար ծառայության աշխատակիցների հետ տասնյակներով քաղաքացիներ էին այնտեղ։ Դուք ուշադրություն դարձրեք եվրոպական և ոչ միայն, այլ երկրներում, երբ շենքի և այլնի պայթյուն է լինում, առաջինը գնահատվում է տեսականորեն քանի դեռ չի ուսումնասիրվել, հնարավոր է, որ դա ահաբեկչություն լինի, և ըստ դրա՝ համապատասխան գերատեսչությունները, արդեն իսկ վաղօրոք իմանալով իրենց գործողությունները, պետք է կատարեին։ Այն, ինչ մենք տեսանք, բավականին տխուր վիճակ է, ես չեմ բացառում, որ այս զանգերը և այլն, ստուգում են, թե ինչքանով են պատրաստ՝ ըստ անհրաժեշտության, եթե իսկապես գործողություններ լինեն, զուգակցվի ահաբեկչությունը Երևանում, Հայաստանում, սահմանի վրա ագրեսիայի հետ, ինչքանո՞վ են պատրաստ ՀՀ համապատասխան կառույցները, ճի՞շտ են անում, թե՞ սխալ են անում։ Այս ամեն ինչը պետք է դիտել մի տեսանկյունից, և երկրորդ, որ հիմա ժողովրդի մեջ որոշակի ներարկում է մտնում, մարդիկ կարող է չարտահայտվեն, բայց բնականաբար վախ կա։ Մետրոներից մարդկանց տարհանում են, հոգեվիճակ կա, ձախողում են մի շարք աշխատանքներ, որովհետև վերջին հաշվով՝ բոլորը չեն, որ Ալեն Սիմոնյանի ու Փաշինյան Նիկոլի թանկարժեք մեքենաներով կարող են գնալ աշխատանքի, և այդ առումով՝ ես՝ որպես մասնագետ, պետք է նաև այդ տեսանկյունից նայեմ։

Ըստ Նահապետյանի՝ սա բավականին լուրջ մասշտաբի գործողություն է. «Զանգերը ևս ահաբեկչություն են, միայն պայթյունն ահաբեկչություն չի։ Որովհետև ահաբեկչությունը, եթե շենքեր էլ են պայթեցնում, նպատակը հիսուն, հարյուր կամ հազար հոգու սպանելը չէ։ Նպատակը այդ ամենի միջոցով մարդկան մեջ վախ ներարկելն է։ Իսկ վախ ներարկում են նաև այդ զանգերով։ Հիմա հարց․ Կառավարությունն ինչքանով է աշխատանք կատարում այս ամենի դիմաց՝ քարոզչական, տեղեկատվական, մարկանց բացատրելու առումով, հատուկ ծառայություններին հանձնարարություններ տալու առումով, որ մարդիկ իմանան, որ վերջին հաշվով պաշտպանված են։ Իսկ եթե նման աշխատանքներ տանում են, բայց չեն ասում, ինչին ես չեմ հավատում, որովհետև օրվա իշխանությունները մեկ բան անում են՝ հինգ բան ներկայացնում են, և հետևաբար, եթե մարդիկ իրենց անպաշտպան են զգում, վախ է մտնում։ Օրվա իշխանությունները իրենց ողջ դիլետանտիզմով հանդերձ, պետք է կարողանան ցույց տալ, որ կարող են հակազդել էս ամեն ինչին և ոչ թե ջայլամի նման գլուխները մտցնել հողում ու ասել, որ ոչինչ չի եղել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում