Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:38 16-08-2022

Եթե ռումբի ահազանգերը կրկնվեն Ադրբեջանում, ադրբեջանցիներն իրենց ջահելներին կարգի կհրավիրեն․ Կարեն Վրթանեսյան

Այս տարվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարություն ռումբի տեղադրման 35 կեղծ ահազանգ է ստացվել։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Oragir․news-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի դեպքում այս ցուցանիշն աննախադեպ է, սակայն կեղծ ահազանգերի միտումը համաշխարհային է․ մի քանի տարի առաջ նման միտում սկսվել է աշխարհի տարբեր երկրներում։

«2017-ից Ռուսաստանում էր հաճախակիացել, վերջին 2 տարում շատ էին Ռուսաստանում և Ուկրաինայում։ Տարբեր ահազանգերի համար շատ տարբեր մարդիկ են ձերբակալվել, եղել են դեպքեր, երբ 17-18 տարեկան մի քանի երիտասարդ է ձերբակալվել։ Ռուսաստանում, Ուկրաինայում, հետխորհրդային մի շարք երկրներում անգամ Տելեգրամ ալիքներ կային, որտեղ մարդիկ խորհրդակցում ու պայմանավորվում են նման կեղծ ահզանգերով հարձակում գործելու մասին։ Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում սա արվում է արբեջանցիների կողմից, թերևս որոշ երիտասարդներ հետևողականորեն սա կիրառում են, որովհետև այդպիսով երկրի տնտեսությունը ահռելի վնասներ է կրում և խուճապ է տարածվում», - ասաց նա։

Նա ընդգծեց, որ, օրինակ, «Սուրմալու»-ի պայթյունից հետո կեղծ ահազանգերի տարափը գիտակցված էր արված ՝ միտում ունենալով հենց խուճապ տարածելու և համապատասխան ծառայությունները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, ԱԻՆ, գերծանրաբեռնելու։

«Շատ նման է, որ սա արվում է ադրբեջանցիների կողմից ու շատ հեշտ, այսինքն՝ ծախսեր չպահանջող բան է, անանուն բացած էլեկտրոնային հասցեից ուղարկում են նման ահազանգ, և ամեն ինչ կանգնում է։ Ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ Հայաստանում ահազանգողը բացահայտվել է։ Իրականում այնպես չէ, որ անհնարին է հայտնաբերել, ուղղակի Հայաստանի իրավապահները պետք է նույն եռանդով աշխատեն արտասահմանյան սոցցացների, էլեկտրոնային փոստի ծառայությունների հետ, որով, օրինակ, Նիկոլ Փաշինյանին քննադատող ֆեյքերին էին փնտրում։ Եթե նույն եռանդով փնտրեն, կարող են հասկանալ, թե որ երկրից են, նաև կարող են անձին գտնել։ Օրինակ՝ կարող է Մոսկվայում կամ Եվրոպայում նստած ինչ-որ ադրբեջանցի ջահել նման հաղորդագրություններ է ուղարկում։ Սա, իհարկե, ենթադրություն է, բայց իրատեսական տարբերակ է, քանի որ միաշանակ այս գործողությունն ուղղորդված է և ահռելի վնաս է պատճառում տնտեսությանը։ Օրինակ՝ Երևանի մետրոպոլիտերը կամ «Զվարթնոց» օդանավակայանը կանգնեցնելը նյութական վնասի առումով նույնն է, ինչ եթե մի ամբողջ գյուղ ռմբակոծեն։ Կրկնեմ՝ նյութական վնասի առումով համադրելի գործողություններ են»։

Հարցին, թե այս ամենի դեմն առնելու որևէ տարբերակ գտնվե՞լ է, Վրթանեսյանը պատասխանեց, որ, օրինակ, ԱՄՆ-ում գտնում էին ու դատում։ «Չգիտեմ՝ Հայաստանում հնարավոր կլինի՞ գտնել, դատել, բայց եթե հնարավոր չէ, ապա, կարծում եմ՝ երբ նույն բաները պարբերաբար կրկնվեն Ադրբեջանում, ադրբեջանցիներն էլ կմտածեն իրենց ջահելներին կարգի հրավիրել։ Ուղղակի ներկայիս վարչակարգից նման գործողություն ակնկալելն անիմաստ է։ Հայաստանն ունի իշխանություններ, որոնք Հայաստանում Արբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկողներն են, այնպես որ համարժեք կամ ադեկվատ պատասխան ես չեմ ակնկալում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում