Ներքին 4 տարի առաջ - 10:50 16-08-2022

Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դարձել է ազգային անվտանգության հարց․ Արտակ Զաքարյան

Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դարձել է ազգային անվտանգության հարց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա հավելում է․ «Դավաճան-կապիտուլյանտին ենթարկվելը (եթե նրա դավադրության մասնակից չես)` անուղղակի հանցակցություն է:

Դավաճան-կապիտուլյանտին հանդուրժելը (եթե տեսնում և հասկանում ես դրա հետևանքները) նոր հանցագործությունների խրախուսում է:

Դավաճան-կապիտուլյանտին հավատալը (եթե էշ կամ անուղղելի ապուշ չես)` գիտակցված հանցակցություն է:
Նիկոլիզմի ավերիչ բանդային ենթարկվողները, հանդուրժողները և հավատացողները` դարձել են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Անվերջ կորուստների այս հանցավոր մաթեմատիկան և արյունալի վիճակագրությունը, ոչ մեկին իրավունք չի տալիս ընդամենը հաշվել մարդասպան ռեժիմի հերթական զոհերի ու կորուստների քանակը, գումարել նրանց նախորդ զոհերի ընդհանուր թվին, հաշտվել եղելության հետ, ու ապրել այնպես` կարծես ոչինչ չի եղել: Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց արդեն ազգային անվտանգության հարց է դարձել:

Իսկ որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի, վայրի երթևեկության, ոստիկանական բիրտ ուժի կամ թուրք-ադրբեջանական վնասարար ոտնձգությունների հաջորդ զոհը (թունավորումներ, հիվանդությունների տարածում, առևանգումներ և այլն):

Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ: Միակ մարդը, որը պարսպապատվել է բացարձակ անվտանգությամբ` ժողովրդի փողերով, հայ ժողովրդի կյանքի ու Հայրենիքի վաճառքի հաշվին բարգավաճող դավաճան-կապիտուլյանտն է»:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում