Ներքին 4 տարի առաջ - 09:59 15-08-2022

«Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության և ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձևավորվի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները։

Նա գրում է․ «Այս ողբերգությունը և դրա հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը՝ կազմակերպչական, կառավարման և մարդկային ռեսուրսների ներգրավման առումով։

Չնայած առանձին ծառայությունների՝ հրշեջների, փրկարարների, առանձին ոստիկանների անձնազոհ ջանքերի, պետք է արձանագրենք, որ ամենամեծ խնդիրը իրավիճակը ճիշտ ախտորոշելն ու անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումն է։

Շատ քննարկվեց կամավորների ներգրավման հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա/կար, ապա մարդկանց մոբիլիզացիան պետք է լիներ հստակ՝ կոնկրետ կառույցի կողմից, այլ ոչ թե դրա մասին դեպքի վայրում ասեր որևէ ոստիկան կամ ԱԻՆ օպերատորի հետ կապ հաստատած քաղաքացի։

Աշխատանքների առանձնահատկությունն ու ծավալը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ բնակչության կամ նրա առանձին խմբերի մոբիլիզացիայի խնդիր չկա։

ԱԻՆ-ի տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, դեռ չեմ խոսում ոստիկանության զորքերի ներգրավման միջոցով, կարելի է աշխատանքը օպերատիվ կազմակերպել։

Բայց կրկնում եմ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համապատասխան ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձևավորվի, որը կկարգավորի կամավորների հնարավոր ներգրավումից մինչև լուսաբանման հետ կապված հարցեր։

Թեմային ցանկացած անդրադարձ անելիս միշտ պետք է ուշադիր լինել որևէ ձևով չվիրավորել այն մարդկանց հույզերը, ովքեր այս ողբերգական միջադեպի հետևանքով ընտանիքի անդամ, հարազատ կամ ընկեր են կորցրել։ Մեր մի քանի տասնյակ հայրենակից վիրավորվել/վնասվածք է ստացել, իսկ որոշ մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ցավակցություններս այս միջադեպի հետևանքով մեր զոհված հայրենակիցների հարազատներին և շուտափույթ վերականգնում մեր վիրավոր քաղաքացիներին»։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»