Ներքին 4 տարի առաջ - 19:05 14-08-2022

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում կհանդիպի Շոյգուի հետ

Օգոստոսի 14-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: