Ներքին 4 տարի առաջ - 14:40 10-08-2022

Բալասանյանի՝ Բերձոր այցելությունը պայմանավորված է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալով. Արցախի ԱԽ գրասենյակ

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանը, ըստ որի՝ կառույցի քարտուղար Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ այցելել է Բերձոր:

Գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ Վիտալի Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Գրասենյակից նաև հաստատել են, որ այցը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը