Ներքին 4 տարի առաջ - 11:47 10-08-2022

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ։

«Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների։ Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։

Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։
Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։

Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։

Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին