Ներքին 4 տարի առաջ - 12:01 09-08-2022

Ինչպես ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան

Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են, որոնք պետք է գիտակցվեն ու կողմնորոշիչ լինել ազգային ուժերի կողմից հաջողության հասնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա մասնավորապես նշել է․

«Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը։

Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են, որոնք պետք է գիտակցվեն ու կողմնորոշիչ լինել ազգային ուժերի կողմից հաջողության հասնելու համար։

1. ՀՀ բնակչության, էլ չասեմ՝ Սփյուռքի, մեծամասնությունը Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին պատկերացում է կազմում գերազանցապես այն աղբյուրներից, որոնք եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված անդադար և արդյունաբերական մասշտաբներով կրկնում են իրադրության մասին կապիտուլյանտների ստեղծած թեզերն ու պատումները։ Սա ապացուցված է գիտությամբ ու տասնյակ փաստերով։ Կապիտուլյանտներն ունեն բացարձակ գերազանցություն տեղեկատվական դաշտում։ Բացարձակ։

2. Ազգային ուժերը, ցավոք, մինչև այս պահը չեն ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ իրավիճակի վերաբերյալ իրական պատկերը հանրության մեծամասնությանը հասցնելու, այլ բառերով՝ իրազեկելու համար։ Չեն ստեղծել, այդ պատճառով էլ չկա հանրության մեջ իրավիճակի իրական դրություն և, ըստ այդմ, ադեկվատ արձագանք։

3. Ազգային ուժերի կողմից անդադար լյումպեն մարդկանց (որոնք ցանկացած հասարակության մի քանի տոկոսն են կազմում), մատնանշելով որպես ժողովրդի հավաքական կերպար, ոչ միայն խեղաթյուրում է իրավիճակը, այլև պարտության երաշխավորված պատճառ է։ Հանրության ճնշող մեծամասնությունը տարբեր կերպ, բայց հասկանում է, որ իրավիճակը խնդրահարույց է, սակայն դրանից ավել աշխատանք չի տարվում, որպեսզի այդ ընկալումը ուղղորդվի ճիշտ գործողությունների։

4. Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում։ Ազգային ուժերի մեծամասնությունը սահմանափակվում է ֆեյսբուքում գրառումներ անելով կամ հարցազրույցներ տալով նվազ ազդեցություն ունեցող լրատվամիջոցներին։ Դա բլոգերություն է, ընդդիմադիր բլոգերություն, բայց ոչ քաղաքականություն։ Քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները ամենօրյա անդուլ աշխատանք պետք է տանեն, որից սոցցանցերում գրառումները միայն մի մասն են կազմում։ Մարզային, համայնքային ամենօրյա աշխատանքը մարդու հետ դեմ առ դեմ այլընտրանք չունի։ Առանց դրա ոչ միայն ցույցն է ունենալու քիչ քանակ, այլև չի ունենալու անհրաժեշտ արդյունքը։

5. Ազգային ուժերը պետք է լինեն ոչ միայն պայքարի կազմակերպիչ, այլև այդ պայքարում օրինակ, որին կհետևեն մյուսները։ Անտեղի մեղադրելով ժողովրդին՝ այդ պայքարը ոչ միայն չի հաղթի, այլև չի էլ սկսվի։

Անհրաժեշտ է Քրիստոսի օրինակով «աղը ցանել» ու «հասկը մշակել»։ Ժողովուրդը ունի վերնախավ, որի առաջին և գլխավոր խնդիրն է անձնվիրաբար հոգալ ժողովրդի կարիքները։ Եթե այն ցանկացած պատրվակով չի անում դա, ապա այլևս վերնախավ չէ։

Եթե այս կետերը լինել ուղենիշային, ապա մեր պայքարը ավելի կդյուրանա, իսկ կատարած քայլերի արդյունավետությունն անմիջապես կբարձրանա։ Ազգային ուժերի բուն խնդիրը տեխնիկական չէ, գաղափարական է։ Իսկ մնացածը՝ ավելի տեխնիկական հարցեր են, որոնք լուծելի են։ Առանց սրանց ոչ հիմա, ոչ երկու տարուց հաջողություն չենք ունենալու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի