Ներքին 4 տարի առաջ - 09:50 09-08-2022

Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» կայուն տեղ է ունենալու․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու՝ իրեն բնորոշ աշխատանքով։
Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։

Ճիշտ է՝ ավանդական գիծը պահպանվում է՝ «ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր», բայց Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է՝ հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերում Հարությունյանն իսկապես պատասխանատվության ահռելի բաժին ունի։

Ի դեպ, պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է՝ ուղղակի իր հերթը դեռ չի հասել՝ շարքում դեռ լիքը զինվորականներ կան։

Կառավարության նախորդ նիստում փաշինյանական կրկեսը, որում նա փորձում էր հանրությանը վստահեցնել, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ է հանձնվում Բերձորը կամ ի՞նչ նոր ճանապարհ են ամիսներով կառուցել ադրբեջանցիները, հենց դրա մասին է վկայում։
Սրա մասին են խոսում նաև կուլիսներում ծավալվող թեժ զրույցները, որոնք ավելի շատ «մարտեր առանց կանոնների» մրցաշար են հիշեցնում։

Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում