Ներքին 2 տարի առաջ - 15:40 16-11-2023

Հանրային քննարկումներն են արդեն ծածկադմփոց անում, որ մարդ ներկա չգտնվի ու ինչ շինթույլտվություն ուզենան, տան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԾԱԾԿԱԴՄՓՈՑ
Նոր Նորք վարչական շրջանի էջում 12:39-ին հրապարակվեց հանրային քնարկում՝ Դավիթ Բեկի փողոց հ.186 հասցեում բնակելի շենքի կառուցման վերաբերյալ։《Հանրային քննարկումն անում են շին. թույտվություն ստանալու համար》

Սակայն հանրային քննարկումը սկսվել է այսօր ժամը 12։30-ին, իսկ հայտարարությունը հրապարակվել է 12։39-ին: Օրենքով հանրային քննարկումը առնվազն 7 աշխատանքային օր առաջ պետք է կայքում հրապարակվեր: Այս քննարկումը անօրինական է, քանի որ իրականացվել է խախտումով՝ առանց նախօրոք իրազեկելու... Հանրային քննարկումը հայտարարում են քննարկումից հետո, այս ապօրին հանրային քննարկումը պետք է չեղարկվի:

Ուր ենք հասել, որ հանրային քննարկումներն են արդեն ծածկադմփոց անում, որպեսզի մարդ չգա, ներկա չգտնվի ու ինչ շինթույլտվություն ուզենան, տան:

Նոր Նորքի գրեթե բոլոր հանրային քննարկումներին մասնակցում էի, տեսան, որ չի լինում այդպես... Ես ասում էի, որ համայնքի մանկապարտեզներն ու դպրոցները ծանրաբեռնված են ու որ մարդիկ տարիներով են մանկապարտեզի հերթի սպասում: Առաջարկում էի, որ կառուցապատողները մանկապարտեզ կառուցեն՝ հակառակ դեպքում չեն կարող շինթույլտվություն ստանալ, քանի որ միշտ մեջ եմ բերում Տիգրան Ավինյան խոսքերը այն մասին, որ կառուցապատողները մանկապարտեզ պետք է կառուցեն...

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-Ն
13. Համապատասխան փուլի փաստաթղթերն ստանալուց հետո քննարկումների պատասխանատուն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցումը տեղադրում է իր պաշտոնական կայքում, փակցնում է իր նստավայրի և հանրային նշանակության շենքերի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, հրապարակում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթում` քննարկումներից առնվազն յոթՆ աշխատանքային օր առաջ:

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ գլխավոր դատախազություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը