Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:04 06-08-2022

Տղաս պետականը հանձնել է բարձր ցուցանիշներով, բայց վարձավճարի պարտքի պատճառով չի կարողանում վերցնել դիպլոմը. քաղաքացի

«Իմ տղան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 5-րդ կուրսը բարձր գնահատականներով ավարտել է, բայց վարձավճարի պատճառով չի կարողանում դիպլոմը վերցնել»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, ով, փողոցում տեսնելով մեր նկարահանող խմբին, մոտեցավ և ցանկություն հայտնեց խոսել, ներկայացնել իրեն մտահոգող հարցը։

«Սկզբից գամ. ինչ-ինչ պատճառներով իմ տղան հայտնվում է վճարովի համակարգում, որը չպետք է լիներ, որովհետև ուժեղ սովորող, գերազանց սովորող տղա էր, սա կտանեք վերևները»,- ասաց քաղաքացին՝ խնդրելով բարձրաձայնել խնդիրը։

«Բժշկականում գերազանց սովորող տղեն ընկնում է վճարովի համակարգի տակ, հիմա պետականը հանձնել է բարձր ցուցանիշներով, բայց վարձավճարի պարտքի պատճառով չի կարողանում վերցնել դիպլոմը, որպեսզի օրդինատուրան շարունակի։ Պիտի դիպլոմը վերցնի, որպեսզի դիմում գրի օրդինատուրայի համար։ Դիպլոմը պարտքի, վարձավճարի համար չի վերցրել»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը

Ձեզ գուցե հետաքրքրի