Ներքին 4 տարի առաջ - 09:08 06-08-2022

Կոռուպցիոն համաձայնություններ են բացահայտվել. նախագահը հրաժարվել է մի շարք դատավորների նշանակման հրամանագրեր ստորագրել

Oragir.news-ի տեղեկություններով՝ Հայաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել մի շարք դատավորների նշանակման հրամանագրեր՝ դրանք վերադարձնելով ԲԴԽ-ին: Պաշտոնական բացատրությունն այն է, թե թեկնածուները գնահատում չեն անցել, մինչդեռ իրականում կան այլ պատճառաբանություններ, քանի որ այնպես չէ, որ մյուս նշանակվողները գնահատում անցել են: Օրինակ՝ Վարչական դատարանի դատավորներից մեկին նախագահը հրաժարվել է տեղափոխել Վերաքննիչ դատարան, քանի որ ԱԱԾ-ն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել:

Բանն այն է, որ այս դատավորին առաջխաղացման խոստում տվել էր ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ իշխանության սրտի օլիգարխի ընկերության օգտին որոշում կայացնելու դիմաց: Դատավորը որոշումը կայացրել է, բայց թարսի պես ԱԱԾ-ն այդ մասին իմացել է: Եւ քանի որ արդեն իսկ նրա անունը ընդգրկված էր առաջխաղացման ցուցակում, առաջարկել են ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ ցուցակից, իսկ դատավորը չի ցանկացել՝ ասելով, թե այդպես ամոթ է, անվան, հեղինակության հարց կա, ավելի լավ է՝ առաջարկեն առաջխաղացում, ինքը հրաժարվի:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջարկություն եղել է, բայց դատավորը ոչ թե հրաժարվել, այլ ընդունել է առաջարկը: ԲԴԽ-ն համապատասխան միջնորդությունը ներկայացրել է, իսկ նախագահը հրաժարվել է ստորագրել: Մի շարք այլ դեպքերով եւս նախագահը ԲԴԽ առաջարկությունները չի ընդունել եւ նշանակումներ չի արել, քանի որ համապատասխան կառույցները զեկուցել էին կոռուպցիոն համաձայնությունների մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը