Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:24 05-08-2022

Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկեր են․ սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի է՞ միավորվել․ Արթուր Ղազինյան

Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա հավելում է․ «Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել:
Բայց ! ! !

Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի, թե՞ անձի ու իշխանության:

Կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթվ ու էությամբ պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում կտրուկ, անհաշտ ու վճռական:

Հիմա փորձենք հասկանալ. ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավոր է՞ միավորում նրա շուրջ:

2018թ-ից սկսած այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկեր են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՜ բարոյապես:

Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի է՞ միավորվել:
Այո, բայց եթե իհարկե ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր:
Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել Հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հնարավոր է՞ միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ:

Այո, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը:
Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը:
Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ:

Այո, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաս ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները:

Այս իշխանությունը որոշել է հայատյց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել проходной двор, հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը:

Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու ատում ես Հային ու Հայաստանը, տենչում ես Հայի մահն ու Հայաստանի կործանումը:

Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով, յուրաքանչյուր Հայ մարդ թող ինքը որոշի. պատրաստ է՞ միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ:

Ես իմ անունից ասում եմ, որ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ . . .»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ