Մամուլ 4 տարի առաջ - 08:25 05-08-2022

«Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը, տեւական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերության մի շարք աշխատակիցներից ահազանգեր է ստանում ընկերության վատ կառավարման մասին: Այն, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից, դա մեկ անգամ չէ, որ ասվել է, եւ մեկ անգամ չէ, որ գրել ենք:
Պարզվում է, որ անառողջ մթնոլորտ է նաեւ ընկերության ներսում: «Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները աշխատակիցների հետ շփման: Թափանցիկ կառավարումը վաղուց լքել է հիմնարկը:
Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ եւ պարզաբանումներ ստանալ ընկերությունը ղեկավարող տիկնոջից, սակայն մեզ չհաջողվեց այնպես, ինչպես շատ սպառողների չի հաջողվում ընկերության օպերատորներից որեւէ մեկի հետ կապ հաստատել ու իր դժգոհությունը հայտնել որեւէ հարցի շուրջ: Բացի այս, «Վիոլիա ջրից» մեզ ահազանգած աշխատողների պատմելով՝ անարդարություն է նաեւ աշխատավարձերի վճարման մասով, որովհետեւ ղեկավար կազմը՝ Մարիաննա Շահինյանն ու իր կուրսեցիները, ստանում են մի քանի միլիոն դրամների հասնող աշխատավարձ, մինչդեռ շարքային աշխատողները, որոնք ծանր գործն են անում, «կոպեկներ են ստանում»:
Այս դժգոհությունները աշխատողների պնդմամբ, բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, սակայն որեւէ առարկայական արձագանք չկա: Անհասկանալի լուռ է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Ստացվում է՝ մի քանի հոգի՝ ղեկավարությունը, որակազրկում են ֆրանսիական բրենդը,
այնինչ ֆրանսիական կազմակերպությունները մինչեւ հիմա բոլորի մոտ ընկալվել են որպես օրինակելի: Մենք բախվեցինք բեսպրեդելի, երբ մի ամբողջ օր այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն վերցնել ընկերությունից: Փոխարենը զրուցեցինք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյոք, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:
Բաղրամյանը փոխանցեց, որ սպառողի հետ կապված ցանկացած խնդիր հանձնաժողովը կարող է ուսումնասիրել: «Բազմաթիվ են բողոքները, եւ ամեն տարի՝ ամռան սեզոնին, կարելի է ասել՝ դրանք կրկնապատկվում, եռապատկվում են, հասկանալի է, նաեւ օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ ամռանը ջրաքանակը շատանում է, որոշակի մաշվածություն ունենք, ճնշումը մեծացնում են, որպեսզի ջուրը բավարարի մինչեւ վերջին հարկերը, բայց, ամեն դեպքում, կան որոշակի խնդիրներ»,- հայտնեց Գ. Բաղրամյանը:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ ՀՀ քաղաքացիներին մատուցած վատ ծառայությունների հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը