Ներքին 5 տարի առաջ - 12:48 05-02-2021

ԵՄ-ՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ

Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, որը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։

Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։ Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։

Ներկայումս Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի դերն առավել քան կարևոր է։ Միջազգային տարբեր կառույցների հետ սերտ շփման հնարավորությունը կնպաստի մեր երկրի մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ ներկայացմանն ու, հետևաբար՝ առևտրային կապերի զարգացմանը։

Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է նաև պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի CEPA համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն Doing business ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաև առավել ակտիվ մասնակցել թե՛ համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե՛ հավատարմագրման գործընթացներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում