Ներքին 4 տարի առաջ - 14:57 03-08-2022

Այս տարվա ընթացքում նմանատիպ 26 կեղծ ահազանգ ենք ստացել. ԱԻՆ

«Մենք այս տարվա ընթացքում արդեն նմանատիպ 26 կեղծ ահազանգ ենք ստացել՝ ընդհանուր քանակական տեսանկյունից»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգներին։

«Մենք արձագանքում ենք, մեր որոնողական աշխատանքները անում ենք, այդքանով մեր աշխատանքը ավարտվում է, իսկ կեղծ ահազանգողներին հայտնաբերելը արդեն մեր տիրույթից դուրս է»,- ասաց Կոստանյանը։

Մեր դիտարկմանը, թե հայտարարությունում, որում նշված էին օբյեկտները, որոնց հետ կապված ահազանգ է եղել, նշված էին նաև զինվորական օբյեկտներ, և հարցին, թե կոնկրետ ո՞ր օբյեկտներին էր խոսքը վերաբերում, Կոստանյանը պատասխանեց. «Տեսեք, այդ ահազանգը, որ եկել էր, կոնկրետ նշված չէր, բայց ստուգումներ արվել են, որտեղ հնարավոր էր, այդ ինֆորմացիան հավելյալ ճշտման կարիք ունի»։

Իսկ քանի՞ ժամվա ընթացքում իրականացվեց որոնողական աշխատանքը՝ հարցրինք խոսնակին․ «Ահազանգը ստացվել է մոտավորապես 7-ին, մինչև ուշ գիշեր այդ որոնողական աշխատանքները իրականացվել են»։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ այս կեղծ ահազանգերի առկայությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ իրական ահազանգ լինելու դեպքում էլ մարդիկ կարող են չհավատալ և անլուրջ վերաբերվել արդեն իրական ահազանգին, Կոստանյանը արձագանքեց. «Այդ տեսանկյունից բան չունեմ ասելու, միգուցե ճիշտ եք ասում, բայց այն, ինչ վերաբերում է մեր գործառույթին, մենք իրականացնում ենք։ Եթե մենք ստանում ենք ահազանգ, էլ չեմ ասում՝ նման բնույթի, մենք պարտավոր ենք արձագանքել տվյալ ահազանգին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում