Ներքին 4 տարի առաջ - 00:10 03-08-2022

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանը․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։