Ներքին 4 տարի առաջ - 18:29 02-08-2022

Գուգլը հայերին խորհուրդ է տալիս Թուրքիայով գնալ Ախլցխա

Քաղաքացիներից մեկը Oragir.news-ին տեղեկացրեց, որ այս պահին շարժվում են դեպի Ախլցխա, և փորձելով օգտվել Գուգլի նավիգատորից՝ հայտնաբերել են, որ այն ճանապարհը Թուրքիայի տարածքով է ցույց տալիս այն դեպքում, երբ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է։

Քաղաքացու խոսքով՝ Գուգլը մի ոտ առաջ է ընկել իրադարձություններից, կամ էլ նախապատրաստում են Թուրքայի հետ «եղբայրության ու բարեկամության» դարաշրջանին։