Ներքին 4 տարի առաջ - 11:12 02-08-2022

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:

Նախագծի նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (ԿԱՊԿ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովելը:

Համաձայն նախագծի՝ սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն ուսհաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09 հրամանի համաձայն։

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են համարվում բժշկական հաստատության տված եզրակացությունը, սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումը և ծնողի ու հաստատության միջև կնքված պայմանագիրը (նախագծում առկա են ձևաթղթերը):

Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը երկու տարի ժամկետով, կարող է երկարաձգվել միայն հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական եզրակացության հիման վրա։ Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանների, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ անհատական ուսուցման պլանի համաձայն։

Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է դպրոցի և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն ԱՈՒՊ-ի։

Հաստատությունը ուսման ընթացքում սովորողին անվճար տրամադրում է դպրոցի գրադարանային ֆոնդում առկա դասագրքեր/ուսումնաօժանդակ նյութեր, տանն ապահովում է սովորողների ուսումնառության իրականացումը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան և այլն:

Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով՝ ուսհաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

Տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ, և այդ ժամանակահատվածում դպրոցն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողին դասարանային պայմաններում կրթության մեջ ընդգրկելու համար։
Այսպիսով, սովորողների տնային ուսուցման կարգը թույլ կտա կարգով առանձնացված դեպքերում սովորողների ուսուցումն իրականացնել տնային պայմաններում՝ անհատական ուսուցմամբ, ինչն էլ կնպաստի նշված սովորողների կրթության իրավունքի իրականացմանը՝ ապահովելով կրթության շարունակականությունը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 10-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում