Ներքին 4 տարի առաջ - 11:02 02-08-2022

Արցախում հանցագործությունների թիվը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է

2022թ. առաջին կիսամյակում ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք (2021թ. առաջին կիսամյակում՝ 872 դեպք, 2020թ. առաջին կիսամյակում՝ 525, 2019թ. առաջին կիսամյակում՝ 456): Հայտնում է Արցախի դատախազությունը։
Ինչպես նկատելի է վերը բերված վիճակագրությունից, 2022թ. առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների թիվը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 404-ով, 2020թ. համեմատությամբ՝ 751-ով, 2019թ. համեմատությամբ՝ 820-ով:

2022թ. առաջին կիսամյակում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 275 դեպք (2021թ. առաջին կիսամյակ՝ 179, 2020թ. առաջին կիսամյակ՝ 196, 2019թ. առաջին կիսամյակ՝ 172), հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 429 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 238, 2020թ. առաջին կիսամյակ՝ 106, 2019թ. առաջին կիսամյակ՝ 107), սեփականության դեմ ուղղված 189 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 273, 2020թ. առաջին կիսամյակ՝ 122, 2019թ. առաջին կիսամյակ՝ 121), տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 5, 2020թ. առաջին կիսամյակ՝ 8, 2019թ. առաջին կիսամյակ՝ 5), շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 17 դեպք (2021թ. առաջին կիսամյակ՝ 20, 2020թ. առաջին կիսամյակ՝ 9, 2019թ. առաջին կիսամյակ՝ 6), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 96 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 122, 2020թ. առաջին կիսամյակ՝ 69, 2019թ. առաջին կիսամյակ՝ 34):

Թեև հանցավորության ընհանուր թվում ունենք համեմատական աճ, այդուհանդերձ էականորեն նվազել է սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, ինչը պատերազմական և հետպատերազմական շրջանին հատուկ նպաստավոր պայմանները հետզհետե վերացնելու արդյունք է:
Ինչպես ենթադրելի է ներկայացված վիճակագրությունից, ԱՀ իրավապահ մարմիններն աշխատում են գերծանրաբեռնված վիճակում:

Թեև քրեադատավարական գործողությունները հաճախ զուգորդվում են հարկադրանքի միջոցների կիրառմամբ, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք ինքնանպատակ չեն և որպես կանոն հետապնդում են քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված խնդիրների լուծման նպատակ, ուստի խնդրում և հորդորում ենք հանրությանը իրավապահների, հատկապես նախաքննական մարմինների հետ փոխհարաբերություններում լինել համբերատար և հնարավորության սահմաններում աջակցել հետաքննության ու նախաքննության դատավարական գործընթացներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը