Ներքին 4 տարի առաջ - 21:13 01-08-2022

Լաչինի միջանցքը փակ չէ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, դադարեցրեք տեղեկատվական ահաբեկչությունն ու խուճապը։ Շատերը փորձում են արագ դառնալ տեղեկատվական աղբյուր՝ տարածելով իրենց ստացած և մեծ մասամբ չճշտված լուրերը, ոմանք տարածում են տեղանուններ, որոնց գտնվելու վայրն անգամ չգիտեն, էլ ուր մնաց՝ առաջնագծի հետ կապը։ Դրա հետևանքով առաջանում է շիլաշփոթ՝ մարդկանց գցելով մոլորության ու խուճապի մեջ։

Հարգեք Արցախում ապրող մեր հայրենակիցների զգացմունքները և մի տարածեք չստուգված և սխալ տեղեկություններ։

Ամեն ինչ վերահսկողության տակ է, քիչ անց մանրամասն կներկայացնեմ իրավիճակը, որը ամենևին էլ սարսափելի կամ աղետալի չէ։

Լաչինի միջանցքը փակ չէ»։

Ձեզ գուցե հետաքրքրի