Սպորտ 4 տարի առաջ - 22:55 30-07-2022

«Ալաշկերտը» գոլառատ խաղում հաղթել է «Նոային», «Արարատը» ուժեղ էր «Փյունիկից»

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակում այսօր՝ հուլիսի 30-ին կայացել են 2 հանդիպումներ։

Խաղային օրվա առաջին խաղում «Ալաշկերտը» 4։3 հաշվով հաղթել է «Նոային»։ Ալաշկերտցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Աննան Մենսահը, Արտակ Եդիգարյանը, Բլադիմիր Դիազը և Տիագո Գալվաոն։ «Նոայից» գոլով աչքի են ընկել Ադամսը, Պետրոս Աֆաջանյանը և Դրաման Սալուն։

«Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին»։ «Արարատը» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով. երկրորդ խաղակեսում հանդիպման միակ գոլը խփել է Ռազմիկ Հակոբյանը։

Պրեմիեր լիգայի ևս 2 հանդիպումներ՝ ԲԿՄԱ - «Շիրակ» և «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա», կայանալու են վաղը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը