Ներքին 4 տարի առաջ - 18:17 30-07-2022

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ազատ է արձակվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը։

Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին,Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո։ Քննչական մարմինը զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել է երեք քաղաքացու, նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Դատարանը որոշում էր կայացրել կալանքի տակ առնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, երեք մեղադրյալներից մեկն էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին էր։ Տիգրան Խաչատրյանը։

Հայկ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այն ժամանակ հայտնել էր, որ ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա կալանավորել է Սարգսյանին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է