Արտաքին 4 տարի առաջ - 10:38 30-07-2022

ՌԴ-ն ԱՄՆ-ին խնդրել է փոխանակել Չեչնիայի հրամանատարի սպանության համար դատապարտված Կրասիկովին

CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանը, իբր, խնդրել է ԱՄՆ-ին փոխանակման ցուցակում ներառել մեկ այլ ռուսի:

Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ ասվում է, որ բացի Վիկտոր Բուտից՝ Մոսկվան ցանկանում է փոխանակել Վադիմ Կրասիկովին, որը ցմահ դատապարտվել էր 2019 թվականին Բեռլինում Չեչնիայի նախկին ռազմական դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեղադրանքով։

Գերմանացի քննիչները պնդում էին, որ Կրասիկովն իբր նախկին զինյալին սպանելու հանձնարարություն է ստացել Ռուսաստանի Դաշնության կառավարական գերատեսչություններից։

CNN-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը «խնդրահարույց» է համարել Կրասիկովի փոխանակման վերաբերյալ Մոսկվայի խնդրանքը, այդ թվում՝ այն պատճառով, որ նա մնում է գերմանական կալանքի տակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը